Մայրենի

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ՛, երևի ձյուն է գալու:

Առաջադրանքներ

1.Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:Մշուշ-խավար, մութ, մռայլ,
խաշաշն-ծառերից թափվող աշնան տերև
փեշեր-գոգ, գիրկ, լեռան ստորոտ
որոտալ-գոռգոռալ

2. Ընդգծված բառերը գործածի՛ր նախադասությունների մեջ:

Ամպի լեզուն որոտից կծկվել է:
երեխաներին ուրախացնում է աշնան խաշամն:

3. Վերնագրի՛ր բանաստեղծությունը:
Աշնան տերևները

4. Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերները.

Մշուշների շղարշի տակ… մութ ստվերին:
Ամպը լեզուն կուլ է տվել… ամպը վախեցել է:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել… սաստիկ ցուրտ է լինում ցերեկը:
5.Կարդալիս՝

ի՞նչ գույներ ես տեսնում,կարմիր, դեղին, նարնջագույն
ի՞նչ ձայներ ես լսում:Տերևների գետերի խշխշոցներիև