Մայրենիի ստեւգատես 3-րդ փուլ

Առաջադրանք 3
Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Մրջյուն
Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է: Նա հանգիստ
կարող է իրենից քսանհինգ անգամ մեծ բեռ շալակել և տանել մի տեղից մյուսը:
Մրջյունը շատ աշխատասեր է իր համար տուն է կառուցում, խնամում երեխաներին,
ձմռան համար կերակուր պատրաստում, գնում կովելու:
Մրջյունները ընտանիքում հրաշալի կանոններ ունեն: Նրանք իրար մեջ բաժանում են
գործը և կատարում: Նրանց մի մասը բանվոր է, մի մասը` զինվոր, որսորդ, ստրուկ:
Յուրաքանչյուր բնում կա մի գլխավոր մայր մրջյուն, որին մարդիկ «թագուհի» են
կոչում։
Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են ընտանիքի
մյուս անդամները:
Սնունդը բանվոր մրջյուններն են բերում: Նրանք անցնում են սար ու դաշտ, որ գտնեն
և տուն բերեն հացի փշուրներ և շաքարի հատիկներ, բույսերի սերմեր, բույն
կառուցելու համար նյութ:
Իսկ զինվոր մրջյունները կռվում են օտար մրջյունների դեմ: Նրանք թշնամու ձվերն
իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում են
ստրուկներ։
Մրջյունները միշտ նեղության պահին հավատարիմ կերպով օգնում են իրար։
Եթե ճանապարհին «խոր ձոր» է հանդիպում, առանց վախի բռնվում են իրարից,
կենդանի կամուրջ են կապում մի ծայրից մյուսը և այդ կամրջով անցկացնում ամբողջ
իրենց «բանակը» Որոշ մրջյուններ կարող են իրենց զոհաբերել ընկերներին փրկելու
համար:

Առաջադրանք

1. Տեքստից դո´ւրս գրիր մի նախադասություն, որտեղից երևում է, որ մրջյունը
աշխատասեր է:
Մրջյունը շատ աշխատասեր է իր համար տուն է կառուցում, խնամում երեխաներին,
ձմռան համար կերակուր պատրաստում, գնում կովելու:

2. Տեքստից դո´ւրս գրիր մի օրինակ, որտեղ երևում է, որ թագուհի մրջյունը ոչինչ
չի անում:
Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են ընտանիքի
մյուս անդամները:

3. Ի՞նչ են անում բանվոր մրջյունները:
Նրանց մի մասը բանվոր է, մի մասը` զինվոր, որսորդ, ստրուկ:

4. Ընդգծի´ր սխալ պատասխանը.
Մրջյունը աշխարհի ամենափոքր և ամենից թույլ միջատն է:
• Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է:

5. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը.
• զինվոր մրջյունները կռվում են օտար մրջյունների դեմ և կոտորում են նրանց
բոլոր ձվերը,
• մրջյունները չեն կռվում օտար մրջյունների դեմ,
• մրջյունները բոլորը միասին են, նրանց մեջ օտարներ չկան,
զինվոր մրջյունները թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս
եկած մրջյուններին դարձնում են ստրուկներ։

6. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար մրջյունների մասին:
Ես իմացա, որ ամեն մի բնւմ կա թագուհի։

7. Տեքստից դո´ւրս գրիր հոգնակի թվով գործածված 4 բառ:
մրջյուներ
ստրուկներ,
ձվեր,
կանոններ:

8. Գրի´ր տեքստում գործողություն ցույց տվող 2 բառ:
շալակել
կառուցել

9. Մրջյունները ինչպիսի՞ն են: Տեքստից դո´ւրս գրիր երկու բառ
Աշխատասեր
հավատարիմ Մրջյունը շատ աշխատասեր է իր համար տուն է կառուցում, խնամում
երեխաներին, ձմռան համար կերակուր պատրաաստում, գնում կովելու:

10. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Կամուրջ», «բույն » բառերը ցույց են տալիս
առարկա,
• թիվ,
• հատկանիշ,
• գործողություն: