Ինչո՞ւ են չմուշկները լավ սահում սառույցի վրա

Ինչո՞ւ են չմուշկները լավ սահում սառույցի վրա

Մի տղայի, ում հարցրել էին, թե ինչու չի կարելի չմուշկներով սահել հատակին, պատասխանել է.

-Քանի որ սառույցը սայթաքուն է և շատ պինդ, իսկ հատակը ոչ այդպես պինդ է և ոչ այդքան սայթաքուն:

Բայց լինում է նաև քարե հատակ. այն սայթաքուն է և պինդ, բայց և այնպես քարե հատակի վրայով սահել, այնուամենայնիվ, չի կարելի: Երբ մենք սահում ենք սառույցի վրա, սառույցը չմուշկների ճնշման տակ հալվում է: Չմուշկների և սառույցի միջև ձևավորվում է ջրի շերտ: Եթե չլիներ ջրի այդ շերտը սառույցի վրա սահելը այնքան դժվար կլիներ, ինչպես հատակի վրա: Ջուրը, ինչպես յուղը մեքենայում, նվազեցնում է շփումը չմուշկի և սառույցի միջև:
Խիստ սառնամանիքի ժամանակ ջրային շերտի առաջացումը դժվարանում է, իսկ չմուշկի և սառույցի շփման ուժը մեծանում է: Ահա թե ինչու սառնամանիքների ժամանակ չմուշկներով սահելը սառույցի վրա դժվարանում է:
Սառցաբեկորների շարժումը սարերից տեղի է ունենում նույն պատճառով: Սառույցի ծանրության տակ նրա ստորին շերտերը հալչում են, և սառցե գետը սահում է սարի լանջով, ինչպես ձեր չմուշկները սառույցի վրայով

Ես սովորեցի,որ միայն սառույցի վրա է կարելի սահել,քանի որ այն սայթաքուն է և պինդ,սակայն քարե հատակի վրայով սահել չի կարելի։

Ես ընտրեցի այդ նյութը, որովհետև ես նույնպես զբաղվում են գեղասահքով և այն ինձ շատ հոգեհարազատ է։ Ես իմացա չմուշկներով սահելու ու սառույցի
հետ հպվելու ընթացքում առաջացած ջրի մասին։ Այն շատ հետաքրքիր էր և օգտակար։