Եղիշե Չարենց «Ես իմ անուշ Հայաստանի»

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:

Ուր էլ լինեմ – չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:

Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխարհ անցիրժ, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:

1.Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:
ողբանվագ-լացկումաց, անհյուրընկալ-ոչ հյուրասեր,
լուսապսակ-լույսի պես
այրանման այրունի նման, հնամյա -հին
2.Բանաստեղծությունից դուրս գրիր ածանցավոր բառերը, առանձնացրու ածանցները, ապա այդ ածանցներով կազմիր նոր բառեր:արյունաքամ-արյուն +ա+քամել,երկաթագիր-երկաթ+ա+գիր,լուսապսակ-լույս+ա+պսակ,արյունոտ,քամիչ,լուսավոր,երկաթե։

3.Դուրս գրիր քեզ դուր եկած բառակապակցությունները և բացատրիր:
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,Ես իմ հայաստանի արևի համնեմ սիրում։
4.Ո՞վ է նկարի հեղինակը, ի՞նչ գիտես նրա մասին:Եղիշե Չարենցը շատ հայտնի գրող է նա հետաքրք բանաստեղծություներ է գրում ինձ դուր եկավ Ես իմ անուշ հայաստանն։