Ռուբինյան արքայատքհմ

11-14-րդ դարերում Միջերկրական ծովի հյուսիսարևելյան մերձափնյա հատվածում՝ Կիլիկիայում, հիմնադրվեց և զարգացավ հայոց միջնադարյան վերջին պետականությունը:

Ռուբինյան իշխաններն այնտեղ հիմնադրեցին Կիլիկան թագավորությունը: Ռուբինյան իշխանները կործանված Բագրատունիների թագավորության օրոք իշխանի տիտղոս էին ունեցել, և, տեղափոխվելով Կիլիկիա, հիմնեցին նոր թագավորությունը:
Ռուբինյանների արքայատոհմի հիմնադիրը Ռուբեն 1-ին իշխանն էր: Նրան հաջորդեց Կոստանդին 1-ը (1095-1100), Թորոս 1-ը (1100-1129) և Լևոն 1-ը (1129-1137): Այդ տարիներին Կիլիկիան Հայաստանը մեծ զարգացում ապրեց:

Որպես թագավոր օծված առաջին Կիլիկիան արքան դարձավ Լևոն 2-րդը: Վերջինս արու զավակ չուներ, և այդ պատճառով նրա գահը ժառանգեց դուստրը՝ Զաբելը, ինչից հետո գահն անցավ Հեթումյաններին: