Հովհաննես Թումանյանի մայրը

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
զվարթ,քաղցր,վերադարձել,իջավ,

2.Ի՞նչ է նշանակում ծղրտալով բառը.
գ/ճչալով

ա/ ծիծաղելով
բ/ թռչկոտելով
գ/ ճչալով
դ/ մկկալով

3.Դու՛րս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացը գրելով դրանց հոմանիշները (իմաստով մոտ բառեր)
դեպքից-իրադարձություն
Ուրախ-զվարթ
վայրկյանին-ակնթարթ
զիլ-պատահաբար

4.Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով չորս գոյական (առարկա ցույց տվող բառ) և դարձրու՛ հոգնակի:
Օրինակ՝ ծառ-ծառեր
Ձու-ձվեր
Ճուտ-ճտեր
Ծիտ-ծտեր
Ծառ-ծառեր

5. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած կետադրական նշան: Լրացրո՛ւ:
Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց.

5.Դու՛րս գրիր ստեղծագործության գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը:
Ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

6.Ի՞նչ սովորություններ ունեն ծիծեռնակները:
Ծիծեռնակները ձմռանը չվում են տաք երկրներ, իսկ ամռանը հետ են վերադառնում իրենց հին բները:

7.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ.
դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը

ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը

բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին

գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը

8.Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին.
գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից

ա/թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի

բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին

գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից

դ/ ծլվլում էր երդիկին

9.Ինչո՞ւ երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին:
Կատուն ճանկեց ձագին այնպես արագ ու մտավ ամբարի տակ, որ երեխաները չկարողացան փրկել ձագին։

10.Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները:

Գիտունի հետ քար քաշիր,
անգետի հետ փլավ մի կեր

Լեզուն չլիներ,
ագռավները աչքերը կհանեին

Անձրևն ինչ կանի քարին,խրատն ինչ կանի չարին

Մինչև ճիշտը գա,
սուտը աշխարհը կքանդի

11. Ղազարոս Աղայանը ծիծեռնակների մասին ունի մի բանաստեղծություն «Հիշողություն» վերնագրով, կարդա այդ բանաստեղծությունը:
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում