Համո Սահյան

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Առաջադրանքներ

1. Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը` գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով:
Այն աչքի է ընկնում գույնով և շարժումով։
Դուրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
2. Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս, ինչո՞ւ:

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ:
Որովհետև ամեն ինչ նմանեցվում է ոսկու։

3. Վերնագրի՛ր բանաստեղծությունը:
Ոսկե աշուն
4.Նկարի՛ր մի նկար՝ բանաստեղծությունը ձևավորելու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով