Արագություն Ճանապարհ ժամանակ

Մարմնի շարժման արագությունը միավոր ժամանակում նրա անցած ճանապարհն է ։

70կմ/ժ արագություն ասելով հասկանում ենք, որ մարմինը 1ժ-ում անեցել է 70կմ ճանապարհ։

Արագություն = Ճանապարհ : ժամանակ

Ճանապարհ= Ժամանակ · Արագություն

Ժամանակ= Ճանապարհ ։ Արագություն

Խնդիրներ

Բեռնատարը 740 կմ ճանապարհի առաջին 320կմ-ն անցավ 80կմ/ժ արագությամբ, իսկ մնացած մասը՝ 60կմ/ժ արագությամբ։ Բեռնատարը քանի՞ ժամում անցավ այդ ճանապարհը։
740-320=420 320:80=4

420:60=7 4+7=11

Պատ․՝ 11 ժամ

Գնացքը 2 օրում միևնույն արագությամբ անցավ 1620կմ ճանապարհ։ Առաջին օրը նա ճանապարհի վրա ծախսեց 10 ժամ, իսկ երկրորդ օրը՝ 2 ժամ պակաս։ Որքա՞ն ճանապարհ նա անցավ առաջին օրը։
10-2=8 10+8=18

1620:18=90կմ/ժ 10*90=900կմ

Պատ․՝ 11 ժամ

A քաղաքից միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու ավտոմեքենա։ 8 ժամ հետո որքա՞ն կլինի նրանց միջև եղած հեռավորությունը, եթե առաջին ավտոմեքենան ժամում անցնում է 60կմ, իսկ երկրորդը՝ 80 կմ։
60*8=480 8*80=640 640-480=160 կմ

կամ

8*(80-60)=160 կմ Պատ․՝ 160 կմ

Երևանից հակադիր ուղղություններով շարժվեցին երկու ավտոմեքենա։ Քանի՞ ժամ հետո նրանց միջև եղած հեռավորությունը կլինի 780կմ, եթե մեկը շարժվում է 70կմ/ժ արագությամբ, իսկ մյուսը՝ 10կմ/ժ-ով պակաս արագությամբ։
70-10=60 կմ/ժ 70+60=130կմ/ժ

780:130=6 ժամ Պատ․՝ 6 ժամ

480կմ հեռավորության վրա գտնվող 2 քաղաքներից միաժամանակ իրար հանդիպակաց դուրս եկան երկու ավտոմեքենա և հանդիպեցին 3 ժամ հետո։ Առաջինը գնում էր 60կմ/ժ արագությամբ։ Որոշիր երկրորդ մեքենայի արագությունը։
480:3=160կմ/ժ

160-60=100կմ/ժ Պատ․՝ 100կմ/ժ

A քաղաքից միաժամանակ հակադիր ուղղություններով դուրս եկան երկու ավտոմեքենա ։ Առաջինի արագությունը 70կմ/ժ էր, իսկ երկրորդինը՝ 20 կմ/ժ -ով ավելի։ Որքա՞ն կլինի նրանց հեռավորությունը 3 ժամ հետո։
70+(70+20)=160 կմ/ժ

3*160=480կմ

Պատ․՝ 480 կմ