Արաքս գետի մասին

Արաքսն ունի 933կմ երկարություն, որից 200կմ կազմում է Հայաստանի և Թուրքիայի սահմանը: Հայաստանի գետերի մեծագույն մասը պատկանում է Արաքսի ավազանին: Արաքսը սկիզբ է առնում Բյուրակն լեռներից բխող բազմաթիվ սառնորակ աղբյուրներից: Այստեղ նրա ջրերն ունեն ոչ ավելի 3-3, 5 0 ջերմություն: Այն լեռնաշխարհի միակ գետն է, որը հոսում է լեռնաշխարհի ամբողջ տարածքով: Արաքսը ջուր է մատակարարել Մեծ Հայքի, Այրարատ, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Վասպուրական նահանգներին, որի համար այն հաճախ կոչվել է մայր Արաքս: Արաքսի վրա վաղ ժամանակներից կառուցել են բազմաթիվ կամուրջներ, որոնցից նշանավոր են եղել Արտաշատի, Երվանդաշատի , Ջուղայի կամուրջները: Պատմական կամուրջներից այսօր մնացել է միայն մեկը՝ Բասեն գավառի Բ. Հոբբի կամուրջը: